KFC
| Քեյ Էֆ Սի |
|
|---|---|
| Տեսակ | արագ սննդի ռեստորանների ցանց, բիզնես ձեռնարկություն և subsidiary company |
| Երկիր | |
| Հապավում | KFC |
| Հիմնադրված | 1930 |
| Իրավ. կարգավիճակ | Գործող |
| Գլխադասային գրասենյակ | |
| Տարածաշրջան | Համաշխարհային |
| Արդյունաբերություն | Արագ սնունդ |
| Սննդի կետեր | 18 875[1] (2013) |
| Արտադրանք | Տապակած հավ • հավի մսով սենդվիչներ • վրապներ • ֆրենչ ֆրայզ • զովացուցիչ ըմպելիքներ • աղցաններ • աղանդեր • նախաճաշիկներ |
| Կարևոր անձինք | Դեյվիդ Ս. Նովակ (նախագահ և գործադիր տնօրեն, «Yum! Brands»[2]) Ռոջեր Իթոն («Yum!»-ի ֆինանսական գծով գլխավոր պատասխանատու, «KFC»-ի նախագահ) Մուքթեշ Փանթ (գործադիր տնօրեն, «KFC») |
| Վերադաս կազմակերպություն | «Yum! Brands» |
| Հիմնադիր | Colonel Sanders |
| Կայք | kfc.com |
«Քեյ Էֆ Սի» (անգլ.՝ KFC, լրիվ անվանում՝ «Kentucky Fried Chicken» [թարգ.՝ Կենտուկյան տապակած հավ]), արագ սննդի ամերիկյան անդրազգային ցանց։ Մասնագիտացված է տապակած հավամսով ուտեստների, սենդվիչների, բուրգերների և այլ ճաշատեսակների մատուցման մեջ։ Գրանցած վաճառքի ծավալներով համարվում է երկրորդ խոշորագույն ռեստորանային ցանցն աշխարհում՝ զիջելով արագ սննդի արդյունաբերության առաջատար «ՄաքԴոնալդսին»։ 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ ցանցն ունի 18 875 սննդի կետեր աշխարհի 118 երկրում։ «Pizza Hut» և «Taco Bell» ցանցերի հետ համատեղ հանդիսանում է «Yum! Brands» ռեստորանային ընկերության ստորաբաժանումը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ռեստորանների հաշվարկ»։ «Yum! Brands»։ Վերցված է ապրիլ 3, 2014
- ↑ ««Yum! Brands». գլխավոր պաշտոնյաներ»։ «Yum! Brands»։ Վերցված է սեպտեմբեր 8, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)