Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Հեզբոլլահ (/ˌhɛzbəˈlɑː/, արաբ․՝ حزب الله Ḥizbu 'llāh, բառացի՝ «Ալլահի կուսակցություն», տառադարձվում է նաև Հիզբուլլահ կամ Հիզբալլահ), շիա իսլամիստական քաղաքական կուսակցություն և զինյալ խումբ՝ տեղակայված Լիբանանում: Կազմակերպության ռազմական թևը Ջիհադի խորհուրդն է, իսկ քաղաքական թևը՝ Լիբանանի խորհրդարանի «Հավատարմություն» դիմադրության դաշինքը։ 1992 թվականին Աբբաս ալ-Մուսավի մահից հետո խումբը ղեկավարում է գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։ Հեզբոլլահը պնդում է, որ այն օրինական դիմադրության շարժում է, որը պայքարում է հանուն Լիբանանի տարածքի ազատագրության։ 2006 թվականից ի վեր կազմակերպության ռազմական ուժն այնքան է մեծացել, որ ռազմական թևն ավելի հզոր է համարվում, քան Լիբանանի բանակը։ Հեզբոլլահը հաճախ նկարագրում են իբրև «պետություն պետության մեջ»․ այն տեղ է զբաղեցնում Լիբանանի կառավարությունում, ունի ռադիո և արբանյակային հեռուստաալիք, տրամադրում է սոցիալական ծառայություններ, Լիբանանի սահմաններից դուրս տեղակայում է մեծաքանակ ռազմական ուժեր։ Մի շարք երկրներում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ 2012 թվականից ի վեր Հեզբոլլահը ներգրավվել է Սիրիական քաղաքացիական պատերազմի մեջ՝ աջակցելով Սիրիայի կառավարությանը սիրիական ընդդիմության դեմ կռվում։ Վերջինս Հեզբոլլահը դիտարկում էր որպես սիոնիստական և «վահաբիական-սիոնիստական դավադրություն», որի նպատակն է վերացնել Հեզբոլլահի և Բաշար ալ-Ասադի դաշինքն ընդդեմ Իսրայելի։ Իր ռազմական ուժերին տեղակայել է Սիրիայում և Իրաքում՝ տեղական ուժերին վարժեցնելու կամ Իրաքի և Լևանտի իսլամական պետության դեմ կռվելու...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023) • Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- փետրվարին Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկներից չորսը (լուսանկարներում) դարձել են աշխարհամասի չեմպիոն․ Արթուր Ալեքսանյանը դարձել է աշխարհամասի յոթակի, Արսեն Հարությունյանը՝ քառակի, Մալխաս Ամոյանը՝ եռակի չեմպիոն։ Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել Արման Անդրեասյանը։
- փետրվարին Սոֆիայում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկներից չորսը դարձել են աշխարհամասի չեմպիոն․ Ալեքսանդրա Գրիգորյանը մինչև 55 կգ քաշային կարգում և Վարազդատ Լալայանը գերծանր քաշային կարգում՝ առաջին անգամ, Գոռ Սահակյանը մինչև 67 կգ քաշային կարգում և Հակոբ Մկրտչյանը մինչև 96 կգ քաշային կարգում՝ երկրորդ անգամ։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
- փետրվարի սկզբին Չիլիում բռնկվել են երկրի պատմության ընթացքում խոշորագույն և ամենամահաբեր անտառային հրդեհները, որոնք խլել են 130-ից ավելի մարդկային կյանքեր։
- փետրվարի 4-ի Սալվադորի նախագահական ընտրությունների ժամանակ, ընտրողների ավելի քան 85%-ը քվեարկել է Նայիբ Բուկելեի օգտին։
- հունվարի 30-ին Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքները բացահայտելու համար, տասնչորս տարվա՝ կոռուպցիայի և յոթ տարվա ազատազրկման՝ անօրինական ամուսնության համար։
- Դանիայի թագուհի Մարգրետե II-ը հրաժարվել է գահից։ Գահ է բարձրացել նրա որդին՝ Ֆրեդերիկ X անվամբ։
Վերջերս մահացածներ՝ Անդրեաս Բրեմե • Ալեքսեյ Նավալնի • Լավրենտի Միրզոյան • Ռուբեն Չայլախյան • Գագիկ Գինոսյան • Վլադիմիր Աթանյան
Գիտե՞ք, որ․․․

- ․․․Իրանում տարածված օձի այս տեսակը (տեսահոլովակ) հոդվածոտանու նման իր պոչն օգտագործում է որպես խայծ՝ թռչուններին գրավելու համար։
- ․․․ըստ տնտեսագետների՝ նույնիսկ սատկած կատուն կարող է ցատկել։
- ․․․այս միջատների պատճառով աշխարհում տարեկան ավելի շատ մարդ է մահանում, քան մարդու, օձերի, շների, կոկորդիլոսների և այլ կենդանիների պատճառով։
- ․․․աշխարհի ամենանեղ փողոցը (լուսանկարում) գտնվում է Գերմանիայի Ռոյթլինգեն քաղաքում, և նրա լայնությունն ընդամենը 31 սանտիմետր է։
- ․․․պետություններից մեկը, գոյություն է ունեցել ընդամենը 1 օր։
- ․․․ժամային տարբերությունների պատճառով միմյանից 4 կմ հեռավորության վրա գտնվող կղզիներն անվանում են Երեկվա և Վաղվա կղզիներ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
| 305 860 հոդված |
684 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։





- Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի պրակտիկա
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- ԵՊՀ-պրակտիկա
- Աստղագիտություն
- Գիտական միտքը Վիքիպեդիայում
- Նախընտրելի թեմաներ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Անատոլ Ֆրանսի անվան դպրոցի աշխատասեղան
- Հայաստանի ազգային գրադարանի աշխատասեղան
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- Շաբաթը մեկ հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի շատ երկրներում նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը։
- 1828 թ. – Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվեց 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմը։
- 1848 թ. – Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը Լոնդոնում հրատարակում են Կոմունիստական կուսակցության մանիֆեստը։
- 1852 թ. – մահացել է Նիկոլայ Գոգոլը, ռուս նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ, ռուս գրականության դասականներից մեկը (ծն. 1809 թ.)։
- 1893 թ. – ծնվել է Անդրես Սեգովիան, իսպանացի կիթառահար, համարվում է ժամանակակից ակադեմիական կիթառային երաժշտության հիմնադիրը (մահ. 1987 թ.)։
- 1902 թ. – մահացել է Ալեքսանդր Երիցյանը, հայ պատմաբան (ծն. 1841 թ.)։
- 1944 թ. – ֆրանսահայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանը իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի ենթարկվեց Փարիզում. հետագայում նրան շնորհվեց Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում։
- 1971 թ. – ստորագրվեց վիենտյանյան պայմանագիրը, համաձայն որի ավարտվում էր Լաոսի քաղաքական պատերազմը։
Օրվա պատկեր

