Google Hangouts

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Google Hangouts
Hangouts Icon.png
Տեսակ Հաղորդագրությունների վայրկենապես փոխանակման համակարգ
Հեղինակ Google Inc.
Նախագծումը՝ Գուգլ
Ինտեսֆեյս գրաֆիկական
Լույս տեսավ՝ 2013 թվականի մայիսի 15-ին
Պլատֆորմ Android, iOS և վեբ-դիտարկիչ
Արտոնագիր վկայագրված ծրագրային ապահովում
Մասն է G Suite
Կայք hangouts.google.com
Google Hangouts Վիքիպահեստում

Google Hangouts, Google ընկերության կողմից ստեղծված և 2013 թվականի մայիսի 15-ի Google I/O մշակողների կոնֆերանսի ժամանակ թողարկված հաղորդագրությունների վայրկենապես փոխանակման և վիդեոկոնֆերանսների իրականացման համար նախատեսված ծրագրային ապահովում։ Այն իրենով փոխարինում է նամակներով վայրկենական փոխանակման համար նախատեսված երեք համակարգ՝ Google Talk, Google+ Chats և YouTube-ով օնլայն հեռարձակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Hangouts-ի թողարկումը Google-ը սպասարկում էր մի քանի նմանատիպ, սակայն տեխնիկապես տարբերվող հաղորդագրությունների փոխանակման համակարգեր։ Դրանք են Google Talk-ը (XMPP արձանագրության վրա հիմնված), Google+ Messenger, ինչպես նաև Hangouts կոչվող Google+-ի մի մաս, որը թույլ էր 10 հոգանի խմբային վիդեոկոնֆերանսներ ստեղծել: 2013 թվականին Google-ը երեք ծառայությունները միավորել է մեկում[1]:

Ծառայությունը, որը տեղեկագրերում հիշատակվել է «Babel» անվանմամբ, պաշտոնապես թողարկվել է 2013 թվականի մայիսի 15-ի Google I/O մշակողների կոնֆերանսի ժամանակ[1][2][3]:

2015 թվականի օգոստոսին Google Hangouts մեսենջերը ստացել է վեբ-տարբերակ[4][5]:

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hangouts-ը թույլ է տալիս շփվել երկու կամ ավելի մարդկանց (մինչև 100)[6]: Ծառայությունը հասանելի է Google Chrome վեբ-դիտարկչից (և այլ Chromium ժարշիչով դիտարկիչներից, օրինակ Yandex.Browser-ը), գոյություն ունեն Android-ի և iOS-ի բջջային հավելվածներ, ինչպես նաև հավելված Chrome OS-ի համար:

Քանի որ XMPP-ի փոխարեն օգտագործվում է սեփական արձանագրություն, կողմնակի հավելվածները մուտք չունեն դեպի Hangouts։

Հաղորդագրությունների պատմությունները պահպանվում են Googleսերվերներում, ինչը թույլ է տալիս սինխրոնիզացիայի ենթարկել դրանք սարքերի միջև: Ի տարբերություն մրցակից ծառայություններին՝ խմբային չաթերում երևում է՝ մինչև որտեղ է կարդացել նամակագրությունը յուրաքանչյուր օգտատեր։

Պատկերները, որոնցով մասնակիցները փոխանակվում են կոնֆերենսի ժամանակ, ավտոմատ կերպով բեռնվում են Google+-ի փակ ալբոմներ[7][8]:

Ծառայությունը մասնակիցներին թույլ է տալիս փոխանցել իրենց գտնվելու վայրը:

Նաև հասանելի է SMS հաղորդագրությունների փոխանակումը։

Google Voice ծառայությունը այժմ նաև հասանելի է միայն Hangouts-ում։

Քննադատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Electronic Frontier Foundation հիմնադրամը խիստ քննադատել է Google Hangouts-ը բաց ստանդարտներից շեղման, փակ արձանագրության և օգտատերական տվյալների գաղտնիության հետ իրավիճակի վատթարացման համար[9]։

2013 թվականի սեպտեմբերի 26-ին iOS-ի համար թողարկված Google Hangouts հավելվածի թարմացումը պարունակում էր սխալ, որի պատճառով նամակները կարող էին անցնել երրորդ դեմքերի։ Տվյալ պրոբլեմը հաջորդ թարմացումում լուծվել է Google-ի կողմից[10]։

Բացակայում է նամակագրությունից օգտատիրոջ ուղիղ հեռացման հնարավորությունը։ Այդ գործողության իրականացման համար պետք էր ջնջել ամբողջ նամակագրությունը և ստեղծել նոր չաթ՝ արդեն առանց անցանկալի մասնակցի։

Hangouts 11.0 տարբերակում Google-ը ծրագրից անսպասելիորեն հանել է Hangouts չաթերի և SMS շղթաների միացման հնարավորությունը[11], ինչը հանգեցրել է ծրագրի մշտական օգտատերերի մոտ կոնտակտներում շփոթության և Google Play-ում քննադատության ալիքի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին աղբյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]