Հունվարի 17
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| << | Հունվար | >> | ||||
| Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
| 29 | 30 | 31 | ||||
Հունվարի 17, տարվա տասնյոթերորդ օրն է։
- Տարվա ավարտին մնում է 348 (նահանջ տարիներին՝ 349) օր։
Բովանդակություն
Դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1913՝ Ռայմոն Պուանկարեն ընտրվում ե Ֆրանսիայի նախագահ
- 1917՝ Միացյալ նահանգները Վիրջինյան կղզիների դիմաց Դանիային վճարում են $ 25 միլիոն։
- 1930՝ Երևանում բացվեց գրողների տունը
- 1991՝ Պարսից ծոցի պատերազմի ժամանակ սկսվեց «Անապատի փոթորիկ» մարտական գործողությունը։
- 1995՝ ճապոնական Կոբե քաղաքում պատահած հզոր երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան 6434 մարդ
- 2002՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքեց Նյիրագոնգո հրաբուխը, զոհվեց 147 մարդ։
Ծնունդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1706՝ Բենջամին Ֆրանկլին, ամերիկացի գիտնական, քաղաքական գործիչ (մ. 1790)
- 1791 - Անտուան Ժան Սեն-Մարտեն,ֆրանսիացի հայագետ
- 1820 - Էնն Բրոնտե, անգլիացի գրող և պոետ, Բրոնտե քույրերից կրտսերը
- 1863՝
-
- Կոնստանտին Ստանիսլավսկի, ռուս դերասան, ռեժիսոր, թատրոնի ռեֆորմիստ (մ. 1938)
- Դեյվիդ Լլոյդ Ջորջ՝ բրիտանացի պետական գործիչ եւ վարչապետ
- 1894՝ Տիգրան Հախումյան, հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ (վ. 1973)
- 1899՝ Ալֆոնս Գաբրիել Կապոնե, ամերիկացի մաֆիոզի (մ. 1947)
- 1917՝ Իսահակ Ալավերդյան, հայ արձակագիր, թատերագետ, թարգմանիչ, Ադրբեջանական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
- 1921 - Սեպուհ Թումյան,հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ։
- 1924 - Ռաֆայել Նանուշյան, հայ գծանկարիչ
- 1933՝ Դալիդա (իսկական անունը՝ Իոլանդա Քրիստինա Ջիլյոտի), երգչուհի (մ. 1987)
- 1942՝ Մուհամեդ Ալի, ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ։
- 1961՝ Մայա Չիբուրդանիձե, վրացի նշանավոր շախմատիստուհի։
- 1962՝ Ջիմ Քերրի, կանադացի հանրահայտ կատակերգակ դերասան։
- 1964՝ Միշել Օբամա, ԱՄՆ առաջին տիկին
- 1969՝ Tiesto, նիդերլանդացի դիջեյ, երաժիշտ;
- 1982՝ Դուեյն Ուեյդ, ամերիկացի բասկետբոլիստ, NBA-ի Մայամի Հիթ ակումբի խաղացող։
- 1983 - Ալվարո Արբելոա,իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան
Մահեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1598՝ Ֆյոդոր I Իոաննովիչ, Րյուրիկովիչների տոհմի վերջին ցարը (թագավորել է 1584 թվականից)
- 1860՝ Դոմինիկ Էնգր (ծն. 1780), ֆրանսիացի նկարիչ
- 1961՝ Պատրիս Լումումբա (ծն. 1925), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առաջին վարչապետը
- 2002՝ Կամիլո Խոսե Սելա (ծն. 1916), իսպանացի գրող, 1989 թ. Նոբելյան մրցանակակիր
- 2004՝ Չեսլավ Նեմեն (ծն 1939), լեհ ռոք երաժիշտ
- 2008՝ Ռոբերտ Ֆիշեր (ծն. 1943), շախմատի գծով աշխարհի տասնմեկերորդ չեմպիոնը