Էրիխ Ֆրոմ
| Ծնվել է | մարտի 23, 1900[1][2] Ֆրանկֆուրտ, Գերմանական կայսրություն[3] |
|---|---|
| Մահացել է | մարտի 18, 1980[1][2] (79 տարեկանում) Լոկարնո |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | գերմանացի |
| Մասնագիտություն | հոգեբան, փիլիսոփա, համալսարանի պրոֆեսոր, ոչ գեղարվեստական գրող և սոցիոլոգ |
| Հաստատություն(ներ) | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան և Կոլումբիայի համալսարան |
| Ալմա մատեր | Նյու Յորքի համալսարան, Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան և Հայդելբերգի համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
| Պարգևներ | |
| Erich Fromm Վիքիպահեստում | |
Էրիխ Ֆրոմմ (գերմ.՝ Erich Fromm, 1900 թ. մարտի 23, Մայնի Ֆրանկֆուրտ — 1980 թ. մարտի 18, Լոկարնո), հրեական ծագում ունեցող գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, հոգեբան, հոգեվերլուծաբան, ֆրանկֆուրտյան հոգեբանական դպրոցի ներկայացուցիչ, նեոֆրոյդիզմի և ֆրոյդոմարքսիզմի հիմնադիրներից մեկը։ Համառորեն և հետևողականորեն պայքարել է տոտալիտարիզմի կապանքներից աշխարհի ազատագրման համար, հաստատել է համամարդկային արժեքների հավերժականությունը և անսասանությունը։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիխ Ֆրոմմը ծնվել է հրեական ընտանիքում 1900 թվականին։ Նրա պապը և նախապապը եղել են ռաբբիներ (հրեական քահանաներ), հայրը զբաղվել է առևտրով՝ միաժամանակ պահպանելով կրոնական սովորույթներն ընտանիքում։ Կրթություն է ստացել Հեյդելբերգյան համալսարանում՝ մասնագիտանալով սոցիոլոգիայի և հոգեբանության ոլորտներում։ Ուսանել է Մաքս Վեբերի, Կառլ Յասպերսի և Գ. Ռիկերտի մոտ, խորապես ուսումնասիրել է Զիգմունդ Ֆրոյդ և Կառլ Մարքսի ուսմունքները։ 1925 թվականին դարձել է կիրարկող հոգեվերլուծող։
1932 թվականին կազմակերպել է լայն սոցիալական խմբերի վարքի անգիտակցական դրդապատճառներին վերաբերող հետազոտություն։ Արդյունքում եկել է այն եզրակացության, որ գերմանական հասարակությունը ցույց չի տալու դիմադրություն ֆաշիստական ռեժիմին։ 1933 թվականին Հիտլերի իշխանության գլուխ անցնելուց հետո Ֆրոմմը (Ֆրանկֆուրտյան դպրոցի այլ ներկայացուցիչների պես) հեռացել է Գերմանիայից և բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Այնտեղ նա գրել է իրեն լայն ճանաչում բերած ուսումնասիրությունների մեծ մասը։ 1941 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Փախուստ ազատությունից», որտեղ մերկացվում էին ֆաշիզմի տարբեր վերափոխված տեսակները։ Ամերիկայում հրատարակված նրա մյուս գրքերից են. «Մարդը իր համար» (1947 թ.), «Հեքիաթներ, լեգենդներ և երազատեսություն» (1951 թ.), «Առողջ հասարակություն» (1955 թ.), «Սիրելու արվեստը» (1956 թ.), «Ունենա՞լ, թե՞ լինել» (1976 թ.) և շատ ուրիշներ։
Սոցիալ-հոգեբանական գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Ֆրոմի դասական հոգեվերլուծությունը նպաստում է մարդու մասին գիտելիքների հարստացմանը, սակայն այն չի ավելացնում գիտելիքն այն մասին, թե ինչպես պետք է մարդ ապրի և գործի։ Ֆրոմի կարծիքով Ֆրեյդը փորձել է ներկայացնել հոգեվերլուծությունը որպես բնական գիտություն, սակայն սխալ է գործել՝ բավարար ուշադրություն չհատկացնելով էթիկայի խնդիրներին։ Ֆրոմը փորձել է հոգեվերլուծությունում մարդկային պահվածքի կենսաբանական շարժառիթնեից շեշտը տեղափոխել սոցիալական գործոնների վրա, ցույց տալ, որ «մարդկային էությունը՝ նրա կրքերն ու վախերը, մշակույթի արդյունք են։[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118536389 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Фромм Эрих // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. гл. ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://data.bnf.fr/ark:/12148/cb119036723
- ↑ Бегство от свободы. Пер. с англ. А. Лактионова. — М.: АСТ; АСТ Москва, 2009. — С. 17.
