Ինչպես օգտագործել որոնման զտիչները
Երբեմն պարզապես ուզում եք դիտել։ Այլ դեպքերում դուք հստակորեն գիտեք, թե ինչ եք ուզում։ Երբ մնալու տեղ եք փնտրում, որոնման զտիչները տարբերակների շրջանակը նեղացնելու հիանալի միջոց են։ Եթե ընտրության հարցում ճկուն եք, կարող եք ընտրել ժամանակահատվածներ և տարածքի տեսակներ, որպեսզի կոնկրետացնեք որոնումը։
Որոնում
Սկսեք որոնումը՝ նշելով հետևյալը՝
- նպատակակետը
- ժամանման և մեկնման ամսաթվերը
- հյուրերի և տնային կենդանիների ընդհանուր թիվը
Նվազագույնը մեկ ամսով տրվող տների որոնում
Ներկայացնում ենք նվազագույնը մեկ ամսվա համար տներ որոնելու ավելի պարզ և ճկուն եղանակ։ Հպեք «Ամիսներ», որպեսզի նշեք այցի տևողությունը և հեշտությամբ անհատականացնեք սկզբի և ավարտի ամսաթվերը։ Նշեք սկզբի և ավարտի ամսաթվերը մինչև 14 գիշեր ճկունությամբ՝ ազատ տարածքների ավելի շատ տարբերակներ դիտարկելու համար։
Զտիչներ
Ընտրելով զտիչներ՝ կարող եք կոնկրետացնել որոնման պարամետրերը՝ կիրառելով տարբեր զտիչներ, որպեսզի գտնեք ձեր այցի համար լավագույն տարբերակները։
Լրացուցիչ զտիչներ
Ուզո՞ւմ եք հավելյալ մանրամասներ։ Ահա լրացուցիչ զտիչներ, որոնք կօգնեն ճիշտ վայր ընտրել։
Տարածքի տեսակը
Ընտրեք ըստ ձեր ճաշակի։ Փնտրեք սենյակներ, ամբողջական տներ և այլն։
Գնային միջակայք
Գտեք ձեր բյուջեին համապատասխան տարածք՝ զտելով ըստ մեկ գիշերվա գների՝ նախքան վճարներն ու հարկերը։
Սենյակներ և մահճակալներ
Ննջասենյակներ, լոգասենյակներ, մահճակալներ․ ընտրեք ձեր խմբին համապատասխան քանակը։
Հարմարություններ
Որոշ մարդկանց անհրաժեշտ է բոլոր հարմարություններով խոհանոց, մյուսներն ուզում են հեռուստացույց, իսկ մնացածը՝ անվճար կայանատեղի։ Ընտրեք, թե ինչ է հարկավոր ձեր հարմարավետության համար։
Ամրագրման տարբերակներ
Ընտրեք ամրագրման տարբերակներ, որպեսզի հեշտացնեք ամրագրման գործընթացը՝ ակնթարթային ամրագրում, ինքնուրույն ժամանում, անվճար չեղարկումներ և այլն։
Բացառիկ տներ
Ընտրեք հետևյալ կատեգորիաներից՝
- Հյուրերի սիրելի․ Airbnb-ում հյուրերի կողմից ամենասիրված տները։
- Luxe․ արտասովոր տներ՝ բարձրակարգ դիզայնով և ստուգված որակով։
Սեփականության տեսակը
Ընտրեք ըստ ձեր ճաշակի։ Որոնեք վիլլաներ, հոսթելներ, բնակարաններ և այլն։
Հասանելիություն
Պե՞տք է, որ ցնցուղարանն ունենա առանց աստիճանների մուտք կամ բռնաձողեր։ Ընտրեք այնպիսի հարմարություններ, որոնք կապահովեն հարմարավետություն և անվտանգություն։
Հյուրընկալողի լեզուն
Ընտրեք այնպիսի հյուրընկալողների, որոնք տիրապետում են ձեր իմացած որևէ լեզվի։
Նշում․ ներկայումս հնարավոր չէ որոնել ըստ հիմնաբառի։
Առնչվող հոդվածներ
- Հյուրընկալող
Հավաստիացեք, որ հյուրերը կարող են գտնել ձեր հայտարարությունը
Կարող եք ստուգել՝ արդյոք ձեր հայտարարությունը հայտնվում է որոնման արդյունքներում՝ հայտարարության վիճակագրական տվյալներում ուսումնասիրելով դի… - Հյուրընկալող
Ինչպես համեմատել ձեր հայտարարությունների վիճակագրությունը
Ձեր վիճակագրական տվյալներում կարող եք գտնել նմանատիպ հայտարարություններ, որոնք Airbnb-ն օգտագործում է համեմատության համար։ - Հյուր
Ինչպես փնտրել մնալու տեղ
Օգտագործեք զտիչներ, ուսումնասիրեք քարտեզներ և կարդացեք տարածքների նկարագրությունները, որպեսզի նեղացնեք որոնման արդյունքները և գտնեք ձեր ուղև…