Մայիսի 14-ին փախստականներին օգնություն տեղափոխելու` Լոռի կատարածս այցի ժամանակ մի սարսափելի բան պարզեցի: Ապրիլի 1 լույս 2-ի գիշերը ադրբեջանական հրթիռակոծությունից փախչող սահմանամերձ բնակչությունը կազմակերպված կերպով չի տարհանվել, այլ յուրաքանչյուրը հույսը դրել է սեփական ուժերի ու բախտի վրա: Ինչու չի եղել տարհանման ծրագիր? Չեմ զարմանա, եթե ծրագիր չկա նաև մեր այլ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, այնինչ սահմանամերձ շրջաններում պետք է հստակ մշակված տարհանման պլան լինի և ուսումնական վարժանքներ անցկացվեն... ( Читать дальше...Свернуть )
Ինչպես է հյուրընկալել փախստականներին Լոռին, ինչ օգնություն է տրամադրվել
Փախստականների հյուրընկալման և նրանց օգնելու միասնական ծրագիր նույնպես չի եղել: Նրանց չի տրամադրվել ընդհանուր կացարան, ապահովված չեն գոնե օրական մեկ անգամ տաք սնունդով:
Ընտանիքների մի մասը տեղավորվել է բարեկամների մոտ, մյուս մասին առաջարկվել է բանակարան վարձել: Բնակարանի վարձի վճարը խոստացել է վճարել Լոռվա մարզպետը, որի նաև դրամական օգնության մասին լսեցի առնվազն երկու ընտանիքից: Ինչը չես ասի Վանաձորի քաղաքապետի մասին, ում քաղաքն, ի դեպ, սարսափելի վիճակում է գտնվում: Նույնիսկ ռմբակոծված ճանապարհները ավելի բարվոք են, քան Վանաձորի փողոցները: Սառնասիրտ ու անտարբեր մոտեցում է ցուցաբերել, փախստական ընտանիքի պատմելով, Ստեփանավանի քաղաքապետը: "Ասաց, ինձ մի դիմեք, սրտի հետ խնդիրներ ունեմ, սիրտս լավ չէ", - պատմեց Ստեփանավան տեղափոխված Աննայի սկեսուրը: Ուզում եմ առանձնակի գոհունակությամբ շեշտել "Շահումյան" գյուղի գյուղապետի ՄԱՐԴ լինելը, ով ոչ միայն կացարան է տրամադրել ընտանիքներին, այլ նաև օգնել ու օգնում է սնունդով, հագուստով, դեղորայքով: ( Читать дальше...Свернуть )
Ինչ է պետք այս ընտանիքներին
Ըստ էության, այս ընտանիքների կացարանի խնդիրը մշտական լուծում չի ստացել: Նրանցից մի մասին արդեն իսկ տան տերերը զգուշացրել են, որ մտադիր են վաճառել տները և խնդրել են տուն փնտրել: Յուրաքանչյուր օր նրանք կարող են փողոցում հայտնվել: Ամենասարսափելին Ստեփանավանում գտնվող` 5 անչափահաս երեխաներով ընտանիքի վիճակն է, որը շտապ լուծում է պահանջում: Նրանց մասին կգրեմ առանձին:
Հող մշակելով ու կենդանի պահելով իրենց գլուխը պահող այս մարդկանց պետք է տուն և հող: Նրանցից շատերը աշխատանք են փնտրում:
Բոլոր կոմունալ վճարները եկամուտ չունեցող այս ընտանիքների ուսերին են ... Բնականաբար, չեն կարող վճարել ...
Հագուստով արդեն քիչ թե շատ ապահովված են բարի մարդկանց շնորհիվ:
Սուղ է սննդամթերքի հարցը: ( Читать дальше...Свернуть )
Շատ լավ կլիներ, եթե բազմաթիվ երեխաներին հասցվեին նաև գրքեր, ներկեր, մատիտներ, ալբոմներ, խաղեր:
Երեխաները վախեցած են ... Գիշերը կայծակից վեր են թռնում ու կարծում, թե արկեր են ... Բացի այդ, մեծերը պարբերաբար լաց են լինում, սարսափելի բաներ պատմում, ընկճում փոքրիկներին ...
ՀՈԳԵԲԱՆԻ ԽԻՍՏ ԿԱՐԻՔ ԿԱ:
Ստեփանավանի ընտանիքը ՇՏԱՊ տեղափոխել է ՊԵՏՔ !!!!
Հինգ անչափահաս երեխայով Աննայի ընտանիքը "հյուրընկալվել է" ամուսնու խորթ մոր տանը, որտեղ անկոչ հյուրի կարգավիճակում է: Ամեն օր դուրսը հայտնվելու սպառնալիքներին զուգահեռ, կոպիտ վերաբերմունքի է արժանանում: "Տատիկից" սարսափած են նաև փոքրիկները... Աննայի խոսքերով, երբեմն նաև երեխաների վրա ձեռք է բարձրացնում խորթ սկեսուրը ... Իմ ներկայությամբ տիկինը հրեշտակ էր ձևանում, սակայն քանի որ արդեն տեղյակ էի իրավիճակի մասին, փորձեցի նրան հասկացնել, որ մարդ լինելը վատ չէր լինի ... Մի Գրադից փախած երեխաները մեկ այլ Գրադի տակ են հայտնվել..
Խնդրում եմ Լոռվա մարզպետին անհապաղ տեղափոխել այս ընտանիքը այլ տուն !!!!
Աննայի երեխաները`







