C Sharp
| Տեսակ | օբյեկտներին կողմնորոշված ծրագրավորման լեզու |
|---|---|
| Սեմանտիկա | բազմամակարդակ |
| Առաջացել է | 1998 և 2001 |
| Տիպիզացիա | Դինամիկ տիպավորում, Ստատիկ տիպավորում, Խիստ տիպավորում, Թույլ տիպավորում |
| Ներշնչվել է | C++ |
| Անվանված է | C և C♯[1] |
| Կայք | http://msdn.microsoft.com/pt-br/vcsharp/default1.aspx |
| C Sharp Վիքիպահեստում | |
C#-ը (արտասանվում է «սի շարփ») օբյեկտ կողմոնորոշված ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է Microsoft ընկերությունում 1998 - 2001 թվականներին՝ Անդերս Հեյլսբերգի ղեկավարած ինժիներական խմբում՝ Microsoft .NET Framework հարթակի ծրագրերի մշակման նպատակով և ավելի ուշ համապատասխանեցվել է ECMA-334 և ISO/IEC 23270 չափորոշիչներին։
C#-ը ծրագրավորման C ընտանիքի լեզու է, որի շարահյուսությունն ավելի մոտ է C++ և Java լեզուներին։ Լեզուն ունի ստատիկ տիպավորում, աջակցում է պոլիմորֆիզմ, օպերատորի գերբեռնում (այդ թվում բացահայտ և թաքնված տիպի օպերատորներ), իրադարձություններ, հատկություններ, տեսակների և մեթոդների ընդհանրացում, իտերացիա, անանուն ֆունկցիաներ, LINQ, բացառում, XML ֆորմատի մեկնաբանություն։
Բովանդակություն
Լեզվի անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սի շարփ» անվանումը (անգլ.՝ sharp - դիեզ) գալիս է երաժշտական նոտագրությունից, որտեղ դիեզը երաժշտական նշան է, որը ցույց է տալիս ձայնի կես աստիճան բարձրացում, [2], ինչպես օրինակ «C++»-ի անվանման մեջ «++»-ը նշանակում է փոփոխականի արժեքի ավելացում մեկ միավորով (ինկրեմենտ)։ Անվանումը հանդիսանում է նաև շղթայի շարունակությունը՝ C → C++ → C++++(C#), քանի որ «#» նշանը կարելի է ստանալ 4 հատ «+»-ով։[3]
Լեզվի անվանումն ընդունված չէ թարգմանել, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել անգլերեն C Sharp (Սի շարփ) անվանումը։
Տարբերակները[խմբագրել | խմբագրել կոդը]
C# լեզվի մշակման արդյունքում թողարկվել են նրա մի քանի տարբերակներ.
| Տարբերակ | Լեզվի չափանիշների համակարգ | Ամսաթիվ | .NET Framework | Visual Studio | ||
|---|---|---|---|---|---|---|
| ECMA | ISO/IEC | Microsoft | ||||
| C# 1.0 | Դեկտեմբեր 2002 | Ապրիլ 2003 | Հունվար 2002 | Հունվար 2002 | .NET Framework 1.0 | Visual Studio .NET 2002 |
| C# 1.2 | Հոկտեմբեր 2003 | Ապրիլ 2003 | .NET Framework 1.1 | Visual Studio .NET 2003 | ||
| C# 2.0 | Հունիս 2006 | Սեպտեմբեր 2006 | Սեպտեմբեր 2005[4] | Նոյեմբեր 2005 | .NET Framework 2.0 | Visual Studio 2005 |
| C# 3.0 | բացակայում է[5] | Օգոստոս 2007 | Նոյեմբեր 2007 | .NET Framework 3.5 | Visual Studio 2008 | |
| C# 4.0 | Ապրիլ 2010 | Ապրիլ 2010 | .NET Framework 4 | Visual Studio 2010 | ||
| C# 5.0 | Օգոստոս 2012 | .NET Framework 4.5 | Visual Studio 2012 | |||
«Hello World!» ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված է C# ծրագրավորման լեզվով դասական «Hello world» ծրագրի կոդը.
using System;
namespace Example
{
class Program
{
static void Main()
{
Console.WriteLine("Hello World!"); // Առաջադրվող տեքստի մուտքագրում
Console.ReadKey(); // Ստեղնի սեղման սպասում
}
}
}
նույն ծրագրի կոդը Windows Forms-ում.
// assembly: System.dll
// assembly: System.Drawing.dll
// assembly: System.Windows.Forms.dll
using System;
using System.Drawing;
using System.Windows.Forms;
namespace WindowsForms
{
public class Program
{
[STAThread]
public static void Main()
{
new DemoForm().ShowDialog();
}
}
public class DemoForm : Form
{
Label label = new Label();
public DemoForm()
{
label.Text = "Hello World!";
this.Controls.Add(label);
this.StartPosition = FormStartPosition.CenterScreen;
this.BackColor = Color.White;
this.FormBorderStyle = FormBorderStyle.Fixed3D;
}
}
}
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://jameskovacs.com/2007/09/07/cnet-history-lesson/
- ↑ Kovacs James (սեպտեմբերի 7, 2007)։ «C#/.NET History Lesson»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-21-ին։ Վերցված է մարտի 23, 2011
- ↑ «The A-Z of Programming Languages: C#» (անգլերեն)։ computerworld.com.au։ 2008-10-01։ Վերցված է 2014-09-02
- ↑ Microsoft C# 2.0-ի չափորոշիչները պարունակում են տեղեկություն միայն 2.0 տարբերակի նոր հնարավորությունների մասին։
- ↑ C# լեզվի 3.0, 4.0 и 5.0 տարբերակների համար դեռևս չկա հաստատված ECMA կամ ISO/IEC չափորոշիչներ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- C# Station (անգլ.)
|
||||||||||||||||||||||||||
|
|