Firefox Focus դիտարկիչ
Պահեք այն անձնական՝ գովազդից ու հետագծման ինքնաշխատ պաշտպանությամբ iOS-ում ու Android-ում:
Յուրահատկություններ
-
Մոռացեք գովազդի հետագծումների մասին
Արգելափակում է գովազդների համառ հետագծումները, որոնք գաղտնիորեն հավաքում են ձեր տվյալները: Firefox Focus-ը չի հիշի ձեզ, հետևաբար՝ նրանք էլ:
-
Սկսեք թարմ մեկնարկ
Մաքրեք ձեր դիտարկիչի ամբողջ աշխատաշրջանը՝ գաղտնաբառեր, պատմություն, cookie-ներ մկնիկի մեկ սեղմումով:
-
Ընտրեք դիտարկման արագությունը
Դիտարկեք ավելի թեթև և կաոնակարգված՝ արգելափակելով ձանձրացնող գովազդները, որոնք դանդաղեցնում են բեռնելու արագությունը և ձեր չարաշահում են ձեր համբերությունը:
Առավել գաղտնիություն
Firefox-ը չի վաճառում ձեր անձնական տեղեկությունների մատչումը այլ ընկերությունների: Սկսած գաղտնիության գործիքներից մինչև հետագծման պաշտպանություն՝ դուք եք որոշում, թե ով ինչ պետք է տեսնի:
Առավել անկախություն
Մենք չենք կրկնօրինակում ուրիշներից: Որպես ոչ առևտրային Mozilla-ի մաս՝ Firefox-ը առաջնորդում է թռիչքը՝ պաշտպանելու ձեր առցանց իրավունքները և համացանցի առաջատարն է, ինչից շահում են բոլորը, ոչ թե մի քանիսը:
Առավել արդյունավետություն
Առա՛ջ, համացանց: Մենք անցաց ամբողջ տարում զբաղված էինք Firefox-ի արդյունավետությունը հզորացնելով: Այժմ սկսեք ավելի արագ, բացեք ներդիրները ավելի արագ և ոլորեք շատ արագ: