Ստուգեք ձեր Բաղադրիչները

Բաղադրիչները արագացնում են տեսանյութերը, շարժումնացումները և խաղերը Firefox-ում: Ուշադրություն դարձրեք դրանց վիճակին և թարմ պահեք:

Թարմացումներից հետա անպայման վերամեկնարկեք Firefox-ը:

Բաղադրիչների ընդհանուր հարցեր

Օգնության կարի՞ք ունեք: Այցելեք Mozilla Support.

Ի՞նչ է բաղադրիչը:

  • Բաղադրիչները ծրագրերի մասնիկներ են, որոնք աշխատեցնում են տեսանյութերը, շարժունացումները և խաղերը ձեր դիտարկիչում:
  • Դրանք կառուցվում են ոչ Firefox-ում, այլ տարբեր ընկերություններում, ինչպես օրինակ՝ Adobe Systems-ում և Apple-ում:

Ինչու՞ պետք է թարմացնեմ բաղադրիչները:

  • Հնացած բաղադրիչները կարող են հանգեցնել վնասագրերի, վիրուսների ներթափանցման և այլ տեսակի անվտանգության խնդիրների: Դրանք կարող են նաև ազդել ծրագրի ընդհանուր աշխատանքի վրա:
  • Թարմացված բաղադրիչները ապահովում են ձեր դիտարկիչի հարթ և անվտանգ աշխատանքը
  • Բաղադրիչները ոչ միշտ են ինքնաբար թարմացվում: Ուստի՝ ժամանակ առ ժամանակ անպայման ստուգեք դրանք:

Ինչպե՞ս կարող է Firefox-ը ինձ օգնել:

Հետագայում Firefox-ը կթարմացնի բոլոր բաղադրիչները ինքնաբար: Սակայն մինչև դա՝ դուք պետք է պարբերաբար ստուգեք այս էջը և անհրաժեշտության դեպքում թարմացնեք դրանք:

Ինչպե՞ս կարող եմ տեսնել, թե ինչ բաղադրիչներ եմ տեղադրել Firefox-ում:

Այս էջում համակարգը ինքնաբար կհայտնաբերի տեղադրված բոլոր բաղադրիչները: Դրանք բոլորը տեսնելու համար՝ հետևեք ներքոնշյալ քայլերին՝

  1. Բացեք ցանկը:
  2. Ընտրեք Հավելումները:
  3. Սեղմեք Բաղադրիչներ ներդիրը:

Ինչպե՞ս կարող եմ անջատել բաղադրիչը:

Firefox-ը դեքսթփի համար-ում՝

  1. Բացեք ցանկը:
  2. Ընտրեք Հավելումները:
  3. Սեղմեք Բաղադրիչներ ներդիրը:
  4. Սեղմեք բաղադրիչի վրա, եթե ցանկանում եք այն անջատել:
  5. Ընտրեք Երբեք չակտիվացնել"՝ հասանելի տարբերակներից:

Զգուշացում. Բաղադրիչի անջատումը նշանակում է, որ այն այլևս չի կարողանա կատարել որոշակի գործողություն: Օրինակ՝ եթե անջատեք Flash-ը, չեք կարողանա դիտել տեսանյութեր որոշ կայքերում:

Դեպի վեր